211652_close_icon

Դավիթ Տոնոյանը այցելել է օրեր առաջ վիրավորված զինծառայողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4630 դիտում article-date 18:42 15-05-2019
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց, որ շուտ ապաքինվելու է և շարունակի մարտական ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը հանդիպեց նաև Արգիշտի Սեփխանյանին ում վիճակը զգալիորեն բարելավված է»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ Ագանիկ Զորոգյանը հակառակորդի կրակից վիրավորվել էր Արցախում՝ մայիսի 4-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամկետային զինծառայողը հոսպիտալում գիտակցության է եկել: Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը հրազենային վիրավորում էր ստացել ապրիլի 30-ին՝ Տավուշի դիրքերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր