1309 դիտում
20:00 15-05-2019
Վերջին տարիներին Հայաստանում կինոարտադրության զարգացումը, պայմանավորված տարբեր հանգամանքներով, կաղում է. Վահագն Թևոսյան
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտներն ընդգրկող ենթահանձնաժողովի ղեկավար Վահագն Թեւոսյանը եւ «ԻՖԿԱ. Հայաստանի անկախ կինոգործիչների համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Սաթիկ Ստեփանյանը մայիսի 15-ին Համագործակցության հուշագիր են ստորագրել:
Կազմակերպությունը, որի կազմում կինոարտադրությամբ զբաղվող տարբեր ընկերությունների անդամներ են, գործունեություն է ծավալում շուրջ երկու տարի, զբաղվում է ոլորտի խնդիրներով, նաեւ՝ շնորհալի երիտասարդների առաջխաղացման համար տարբեր ծրագրերի իրականացմամբ:
Վահագն Թեւոսյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում կինոարտադրության զարգացումը, պայմանավորված տարբեր հանգամանքներով, կաղում է եւ հուշագրի ստորագրումն ու համագործակցության նման հարթակի ձեւավորումը կարող են բարերար ազդեցություն ունենալ բնագավառի վրա: Նա ընդգծել է, որ հանձնաժողովը բաց եւ պատրաստակամ է ոլորտային տարաբնույթ խնդիրների քննարկման համար:
Խոսելով հուշագրի նպատակների մասին՝ Սաթիկ Ստեփանյանը կարծիք է հայտնել, որ խորհրդարանական հանձնաժողովի հետ համագործակցությունը կարող է նպաստել ոլորտում առկա խնդիրների լուծմանն ու առողջ մթնոլորտի ձեւավորմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մշակման փուլում գտնվող «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի կապակցությամբ, ինչպես տեղեկացրել է Սաթիկ Ստեփանյանը, այժմ խորհրդատվություն են իրականացնում եվրոպացի մասնագետներ:
Նմանատիպ նյութեր
4976 դիտում
21:16 18-05-2019
Վահագն Թևոսյան. Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը անկախ է գործադիր և օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց
Այս բաժնից
355 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
382 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
349 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն