8487 դիտում
22:44 15-03-2017
Հայկական կինոարտադրության համար բացվում են նոր հնարավորություներ. «Սպիտակ» ֆիլմի նախագիծն արժանացել է Եվրիմաժի կառավարման խորհրդի հավանությանը
Հայաստանի կողմից ներկայացված առաջին՝ հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմի նախագիծն արժանացել է Եվրիմաժի կառավարման խորհրդի հավանությանը և կստանա 250 հազար եվրո արժողությամբ ֆինանսական աջակցություն:
Հատկացվելիք 250 հազար եվրոյի 79%-ը կազմում է ռուսական մասնաբաժինը՝ /ելնելով ներդրված գումարի չափից/, իսկ մնացած 21%-ը` հայկական մասն է:
«Սպիտակ» ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Կոտը, սցենարի հեղինակը՝ Մարինա Սոչինսկայան, օպերատորը՝ Պյոտոր Դուխովսկոյը, կոմպոզիտորը՝ Կարեն Մարգարյանը, պրոդյուսերները՝ Ելենա Գլիկման, Թերեզա Վարժապետյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպական այս հզոր կինոկառույցին Հայաստանն անդամակցել է 2016 թվականից, և «Սպիտակն» առաջին հայկական կինոնախագիծն է, որը ներկայացվել է Եվրիմաժում և հաջողություն ունեցել:
Նմանատիպ նյութեր
13045 դիտում
17:11 31-10-2017
«Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված ծրագիրն արժանացել է Երևանի ավագանու հավանությանը
6782 դիտում
16:50 15-03-2018
Արցախցի փոքրիկի պատրաստած դիմանկարն արժանացել էր աշխարհահռչակ Հոքինգի հավանությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
877 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)