Իրանը պաշտոնապես կրճատեց միջուկային գործարքով իր ստանձնած պարտավորությունների մի մասը
Իրանի իշխանությունները հայտնել են միջուկային համաձայնագրի շրջանակներում իրանական կողմի ստանձնած պարտավորությունների մի մասի կատարման դադարեցման մասին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ քայլը պատասխանն է համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալուն։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրանցի իր գործընկերոջ՝ Մոհամմադ Զարիֆի հետ հանդիպմանը խնդրել էր պարզաբանում տալ Թեհրանի այդ որոշմանը։