Աստված պահի Քոչարյանի բալին, ո՞նց էր համը իմ ձագի․Սարգիս Քլոյանը մտավ դատարանի դահլիճ. Armtimes.com
[url=https://armtimes.com/hy/article/161302?fbclid=IwAR08EofhXNVY1O1uDFZ6Mwo0jNOGPIZV5jRYv_spnRLkCqoat5FlfI4oAOY]Armtimes.com[/url]-ը գրում է. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ Քոչարյանի արդար դատավարություն պահանջող ցուցարարների հետ է նաեւ Մարտի մեկին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։
Վերջինս ակնկալում է, որ արդարությունը հաղթելու է։ Հարցին, թե ինչ ասելիք ունի Քոչարյանին, Սարգիս Քլոյանը կարճ եւ կոնկրետ պատասխանեց․ «Ի՞նչ ասեմ․․․Աստված պահի Քոչարյանի բալին, ո՞նց էր համը իմ ձագի․․․»։
Քլոյանը եւ ցուցարարներից եւս չորս հոգի, այդ թվում՝ ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի եղբոր որդին, մտան դատարանի դահլիճ։ Այս պահին դատարանում ընթանում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը։
Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/161302?fbclid=IwAR08EofhXNVY1O1uDFZ6Mwo0jNOGPIZV5jRYv_spnRLkCqoat5FlfI4oAOY]այստեղ [/url]