211652_close_icon
views-count26889 դիտում article-date 19:27 14-09-2016

Վարչապետը ԱԺ նիստերի դահլիճ մտավ զարտուղի ճանապարհով. պատգամավորները հարցախեղդ էին անում նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, առաջին անգամ ԱԺ ներկայացավ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով իր մասնակցությունն ունեցավ ավանդական հարց-պատասխան ֆորմատով ելույթներին: Նիստը պետք է մեկնարկեր 16.30-ին, սակայն Կ. Կարապետյանը որոշել էր նիստից կես ժամ առաջ ներկայանալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ուղեկցել է Կ.Կարապետյանին և ցույց տվել, թե որտեղ նա պետք է նստի։ Պատասխանելով պատգամավորների հարցերին վարչապետն ասել է. «Կառավարության կազմը կընտրենք՝ հաշվի առնելով առավելագույն պրոֆեսիոնալիզմը: Դեր կխաղա՞ կուսակցական պատկանելությունը: Պատասխանեմ՝ եթե կադրը պրոֆեսիոնալ է, լավ կլինի: Իսկ լավ կադրերի պակաս կա Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում եւ իհարկե՝ Երեւանում»,- ասել է Կարապետյանը: ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նորանշանակ վարչապետից հետաքրքրվեց ստվերի ու մենաշնորհների դեմ պայքարի ծրագրից: «Հեռու եմ այն մտքից, որ նախկին կառավարությունը չի փորձել այս հիմնախնդիրները լուծել, այնուհանդերձ, կուզենայի իմանալ ինչպիսի պատկերացում կա այս խնդիրների լուծման վերաբերյալ»,- հարցրեց Քոքոբելյանը: Մինչ հարցին պատասխանելը՝ Կ. Կարապետյանը հայտարարեց, որ պատրաստ է ԱԺ-ի հետ աշխատել «մինչեւ վերջ պարզ, բաց եւ անկեղծ»: «Հայաստանի Հանրապետության տնտեսությունը բանաձեւ ունի՞ առանց ստվերի դեմ պայքարելու վերարտադրվել՝ ո՛չ, փորձելո՞ւ ենք դա անել, թե՝ ոչ, այո՛, կհաջողվի՝ կտեսնենք, տրամադրվա՞ծ ենք շատ վճռական, որովհետեւ այլ ձեւ գոյություն չունի: Հարկեր փոխելով, բանաձեւեր փոխելով մենք տնտեսություն չենք կարող վերարտադրել»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց նորանշանակ վարչապետը: ԱԺ շենքի միջանցքներոմ հավաքված պատգամավորները կատակով ասում էին, որ հույս ունեն նորանշանակ վարչապետը տնտեսությունը «գազ տված» առաջ է տանելու: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+

Նմանատիպ նյութեր