Արիեն Ռոբեն. Դեռ 4-5 տարի կարող եմ խաղալ
«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը, որը մրցաշրջանի ավարտից հետո լքելուէ ակումբը, անդրադարձել է իր կարիերայի շարունակությանը:
«Իրականում ես դեռ ցանկանում եմ խաղալ, սակայն կարևոր է, որ չեմ ցանկանում մի վնասվածքի պատճառով նորից հինգ ամիս բաց թողնել: Ես դեռ կարող եմ չորս կամ հինգ տարի խաղալ, բայց ամեն ինչ կախված է վնասվածքներից:
Ամբողջ կարիերայիս ընթացքում ես պայքարել եմ տիտղոսների համար, այդ իսկ պատճառով չգիտեմ, կկարողանա՞մ խաղալ մի թիմում, որը պայքարում է վեցերորդ կամ ութերորդ տեղի համար: Ես կարիերայիս շարունակման մի քանի առաջարկներ ունեմ ինչպես Եվրոպայում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս, այդ թվում՝ ԱՄՆ-ում», ասել է Ռոբենը: