211652_close_icon

Արիեն Ռոբենը քննադատել է Դուգլաս Կոստային կիրառած հնարքի համար. տեսանյութ

views-count4383 դիտում article-date 16:26 31-08-2015
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը Գերմանիայի Բունդեսլիգայի 3րդ տուրում Լևերկուզենի «Բայերի» հետ խաղից (3:0) քննադատել է իր թիմակից, բրազիլացի կիսաապաշտպան Դուգլաս Կոստային: Վերջինս խաղավերջում հնարք է կիրառել, որը Ռոբենը կրկես է որակել և հայտնել, որ նման հնարքը անթույլատրելի է նույնիսկ այդպիսի հաշվի դեպքում: Ռոբենի կարծիքով, նման հնարքը անհարգալից վերաբերմունք է մրցակցի նկատմամբ: Ավելի ուշ Ռոբենը մեղմել է կարծիքը. «Դրանում ոչ մի վատ բան չկա: Կոստան հրաշալի տղա է: Մենք չպետք է չափազանցնենք խաղում տեղի ունեցածի նշանակությունը», ասել է Ռոբենը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր