Արիեն Ռոբեն. «Ռեալից» «Բավարիա» տեղափոխվելը կյանքիս լավագույն որոշումն էր
«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը գնահատել է իր մարզական կարիերան:
«Ես միշտ իրատես եմ եղել և գիտեմ, որ ֆուտբոլային աշխարհը մշտապեսփոխվում է: Ամեն ինչ կարող էր այլ կերպ ստացվել:
«Գրոնինգենում» մեկնարկելուց հետո ես երկու տարի ՊՍՎ-ում անցկացրեցի: 18-ամյա տղայի համար դա մեծ առաջընթաց էր: 20 տարեկանում տեղափոխվեցի արտասահմանյան թոփ-ակումբ՝ «Չելսին»: Երկու տարի էլ Մադրիդում անցկացնելուց հետո որոշեցի տեղափոխվել «Բավարիա»:
Սկզբից ես կասկածներ ունեի «Բավարիայի» առթիվ, չգիտեի, թե արդյոք ճիշտ որոշում եմ կայացրել: Սակայն այժմ կարող եմ ասել, որ դա իմ կարիերայի լավագույն որոշումն էր», ասել է Ռոբենը: