Արիեն Ռոբեն. Ուղղակի ապշած եմ, թե ինչ արեց Գվարդիոլան «Սիթիի» հետ
«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» հավակնություններին:
««Սիթին» Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդներից մեկն է: Նախորդ մրցաշրջանների համեմատ թիմն ավելի ուժեղ է դարձել: Շատերն էլ ասում են, թե այժմ նա Եվրոպայի ուժեղագույն ակումբն է:
Հնարավոր է, որ այդպես էլ կա, սակայն փետրվարին դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ դուք դեռ ոչինչ չեք նվաճել:
Ես ուղղակի ապշած եմ, թե Գվարդիոլան ինչ արեց «Սիթիի» հետ: Մենք լավ ենք ճանաչում Պեպին, ինձ շատ էր դուր գալիս նրա հետ աշխատելը: Նա հիանալի մարզիչ է», ասել է Ռոբենը: