211652_close_icon
views-count937 դիտում article-date 16:02 13-05-2019

Իսրայելցի բժիշկները և տեխնոլոգները այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Իսրայելից ժամանած 46 բժիշկներից և տեխնոլոգներից կազմված խումբն այսօր այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Փորձի փոխանակման նպատակով հինգօրյա այցով Հայաստան ժամանած պատվիրակությունն իր մեկ օրն անցկացրեց տարածաշրջանում եզակի հնարավորություններ ունեցող վերականգնողական կենտրոնում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու պրոռեկտոր Երվանդ Սահակյանը ողջունեցին իսրայելցի մանսագետներին, որից հետո Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի, օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկան Գայանե Ավետիսյանի և իսրայելցի ուսանողների ուղեկցությամբ խումբը շրջեց վերականգնողական կենտրոնում, ծանոթացավ այստեղ ներդրված հետազոտական ժամանակակից տեխնոլոգիաներին, վերջին սերնդի սարքավորումներին, որոնց միջոցով մասնագետներն իրականացնում են զինվորների ու քաղաքացիական հիվանդների վերականգնողական բուժումը: Իսրայելում բիոտեխնիկական գիտությունների միության նախագահը նշեց, որ Հայաստան կատարած այցի շրջանակում մասնագետների խումբը ցանկություն է հայտնել այցելել և ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, քանի որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հաջողությունները հետաքրքրել են նաև նրանց, և սա կարող է նոր համագործակցության հիմք հանդիսանալ հայ և իսրայելցի մասնագետների համար: Իսրայելում բիոտեխնիկական գիտությունների միության նախագահը նշեց, որ Հայաստան կատարած այցի շրջանակում մասնագետների խումբը ցանկություն է հայտնել այցելել և ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, քանի որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հաջողությունները հետաքրքրել են նաև նրանց, և սա կարող է նոր համագործակցության հիմք հանդիսանալ հայ և իսրայելցի մասնագետների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր