Սրբուկը «Եվրատեսիլի» բացման արարողությանը՝ ուշագրավ հագուստով. ուղիղ միացում
Իսրայելի մայրաքաղաքի Թել-Ավիվում կայանում է «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:
Արարողության ընթացքում բոլոր 41 երկրների պատվիրակությունները անցել են «նարնջագույն» ուղով:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու է Սրբուկը՝ «Walking Out» երգով, որի բառերը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտությունը Lost Capital-ը:
«Եվրատեսիլ-2019 երգի մրցույթը կայանալու է մայիսի 14-18-ը, մասնակցելու է 41 երկրի ներկայացուցիչ։ Սրբուկը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` մայիսի 16-ին՝ առաջին համարի ներքո: