211652_close_icon
views-count3205 դիտում article-date 18:10 12-05-2019

Անգլիայի առաջնություն. «Բրայթոն»-«Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ»-«Վուլվերհեփթոն». ամեն ինչ կորոշվի այսօր. ուղիղ միացում

Այսօր ավարտվում է 2018/19 մրցաշրջանի Անգլիայի առաջնությունը: Շատ վաղուց նման բան չէր եղել, որպեսզի չեմպիոնի հարցը լուծվի վերջին տուրում: Ավելին, դեռ երբեք Անգլիայի առաջնությունների պատմության մեջ նման բան չէր եղել, որպեսզի երկու թիմ վերջին տուրից առաջ վաստակեցին 95 և 94 միավոր: Այդպիսի բացառիկ ցուցանիշ են գրանցել «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»: Եվ այսօր այս ֆանտաստիկ առաջնության վերջակետը կդրվի երկու խաղերում, որտեղ էլ կլուծվի չեմպիոնության հարցը: Ամեն ինչ պարզ է. «Մանչեսթեր Սիթին» հաղթելու դեպքում չեմպիոն է դառնում, հակառակ դեպքում, եթե Գվարդիոլայի թիմը չհաղթի, իսկ «Լիվերպուլը» հաղթանակ տանի, ապա 28 տարվա ընթացքում առաջին անգամ մերսիսայդցիները վերջապես Անգլիայի չեմպիոն կդառնան: «Սիթին» արտագնա հանդիպումը անցկացնում է «Բրայթոնի» հետ, իսկ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունում է «Վուլվերհեմփթոնին»: Երկու հանդիպումների ուղիղ ընթացքը՝ [url=http://cdn.livetvcdn.net/webplayer2.php?t=alieztv&c=91375&lang=ru&eid=798157&lid=1175521&ci=1&si=1]այստեղ[/url] և[url=http://cdn.livetvcdn.net/webplayer2.php?t=alieztv&c=91382&lang=ru&eid=798152&lid=1175550&ci=1&si=1] այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր