Պակիստանում ահաբեկիչները կրակ են բացել հինգաստղանի հյուրանոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պակիստանում երեք անհայտ անձ կրակ են բացել Գուադար քաղաքի Pearl Continental հինգաստղանի հյուրանոցում:
Ներկա պահին հայտնի է, որ զոհվել է հյուրանոցի անվտանգության ծառայողներից մեկը: Հյուրերին օպերատիվորեն տարհանել են: Հյուրանոցի տարածքը շրջափակված է ոստիկանների կողմից:
Ականատեսների վկայությամբ, հյուրանոցի տարածքում փոխհրաձգության աղմուկ է լսվում:
Pakistan Today-ը հայտնում է, որ շենքում առնվազն 70 մարդ կա, որոնց թվում Չինաստանի ավելի քան 40 քաղաքացի:
Բացի այդ, տեղի լրատվամիջոցները հայտնում են,որ գրոհայինները կարող են ծանր զենքեր ունենալ: