211652_close_icon
views-count73231 դիտում article-date 18:01 11-05-2019

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Շենգավիթում. բնակիչներն ասում են. «Չգիտենք, որ մի «ծալապակասի» թույլտվությամբ 60 տոննանոց «պատրաստի ռումբեր» են տեղադրել բնակելի թաղամասի մոտ՝ չպահպանելով անվտանգության ոչ մի կանոն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 270 և դրան հարակից մեկ տասնյակից ավելի սեփական տների ու հարակից շենքերի բնակիչներ ամեն աստծո օր գիշերը անկողին մտնելիս խաչակնքվում են, թե արդյո՞ք կլուսացնեն, թե՝ ոչ: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը նշված հասցեում ինչ-որ անձանց կողմից CPS բենզալցակայանի հարևանությամբ տեղադրված մոտ 60 տոննա տարողությամբ երեք գազացիստերներն են: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասւոմ էին. «Մի քանի օր առաջ տեսանք, որ ինչ որ անձինք CPS բենզալցակայանի տարածքում բերել ու այդ ցիստերներն էին տեղադրում: Մոտեցանք, հետաքրքրվեցինք, պատասխանեցին, որ ոչ մի վտանգավոր բան չկա, մեր տարածքն է, ուղղակի տեղադրում ենք»: Քանի որ բնակիչները տեղյակ են, թե նման ցիստերները ինչի համար են օգտագործվում, լրացուցիչ հարց են ուղղել, թե արդյո՞ք գազալիցքավորմամբ եք զբաղվելու: Պատասխանը եղել է՝ ոչ: Սակայն այսօր բնակիչները առավոտյան արթնացել են գազի սուր հոտից ու ականատես եղել, թե ինչպես են գաղտնագողի ավտոմեքենաները գազով լիցքավորում: Բնակիչները ահազանգել են Երևանի քաղաքապետարան, Շենգավիթի թաղապետարան, որտեղից ժամանել են պատասխանատուները, ու մինչ կժամանեին, բնակիչների բարձրացրած աղմուկից տերերը զմռսել են դարպասները ու գող կատվի նման հեռացել: Բնակիչներն արդեն դիմել են Ազգային Ժողով, կառավարություն, որպեսզի խնդիրը վերջնականապես լուծեն, հակառակ դեպքում այս երեք գազի ցիստերներն են կհորեն, ինչպես մինչ այդ հորել են քիչ այն կողմ մեկ այլ գազի ցիստերն, որոնցից յուրաքանչյուրը տարողունակությունը 60 տոննա է: Բնակիչներն ասում էին, նաև, թե ով է տեսել բնակելի տների քթի տակ նման բան տեղադրեն: «Կարելի ասել, պատրաստի ռումբ են դնում, հարևանությամբ էլ պաշտպանության նախարարության ավիացիոն ինստիտուտն է: Էդ ա, մի թեթև անզգույշ քայլ, պայթյունն ապահոված է, ու բոլորս օդ ենք թռնելու: Խնդրում ենք ու պահանջում վերադաս մարմիններին՝ հարցին օպերատիվ ու հրատապ լուծում տան, հակառակ դեպքում մենք էլ շարժվելու ենք այն սկզբունքով, որով շարժվեցին մեկ տարի առաջ ներկա իշխանությունները, ստիպված փակելու ենք միջպետական ճանապարհը՝ ելնելով ոչ միայն մեր անվտանգությունից, այլև՝ Երևանի, քանի որ 60 տոննանոց էս ցիստերները եթե պայթեն, թաղամասը դառնալու է մինի-Հիրոսիմա»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր