211652_close_icon
views-count6618 դիտում article-date 21:26 11-05-2019

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Եվրոպայի Լիգայի եզրափակչում Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցին

Ադրբեջանի արտգործնախարարության մամլո-քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում «Չելսիի» հետ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը՝ անկախ երկրների միջև լարված հարաբերություններից: Նախկինում Մխիթարյանը այդ պատճառով երկու անգամ չէր մեկնել Ադրբեջան՝ Եվրոպայի լիգայի հանդիպումներին, նախ՝ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, իսկ հետո՝ «Արսենալի»: «Ադրբեջանում բազմաթիվ խոշոր մարզական միջոցառումներ են անցկացվել, որոնց մասնակցել են հայ մարզիկները: Սպորտը քաղաքականությունից դուրս է», հայտարարել է Աբդուլաևան: Հիշեցնենք, որ եզրափակիչը կկայանա Բաքվում՝ մայիսի 29-ին:

Նմանատիպ նյութեր