211652_close_icon
views-count9599 դիտում article-date 22:48 31-08-2015

Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է Հենրիխ Մխիթարյանի հարցին

Ադրբեջանը ճիշտ չէ համարում, որ Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի հնարավոր ժամանումը երկիր քաղաքականացվում է: «Թեպետ սպորտի և քաղաքականության միջև առկա են որոշակի ընդհանրություններ, Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ սպորտն ու քաղաքականությունը չպետք է իրար խառնել և սպորտը չպետք է օգտագործել քաղաքական նպատակներով», նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևի մեկնաբանության մեջ: «Ինչ վերաբերում է անցանկալի անձանց ցանկին, ապա այստեղ յուրաքանչյուր դեպքը անհատապես է քննարկվում», նշված է հայտարարության մեջ: «Շատ հաճելի է, որ մեր ակումբները Եվրոպայի լիգայի խմբային փուլին մասնակցելու իրավունք են ստացել: Ցանկացած պետություն մասնակցելով նման մրցաշարարի, հիմնվում է ՈւԵՖԱ-ի կանոնների վրա և դրանց հիման վրա էլ անցկացնում տնային խաղերը», ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: Հաջիևը ընդգծել է, որ «Բորուսիայի» այցը Ադրբեջան պետք է դիտարկել թիմի, այլ ոչ թե անհատների ենթատեքստում: Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքում Դորտմունդի «Բորուսիան» հոկտեմբերի 22-ին Բաքվում հանդիպելու է «Գաբալայի» հետ: Ուշագրավ է, որ Հենրիխ Մխիթարյանի հարցը առաջինը հենց ադրբեջանական լրատվամիջոցներն են [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/28/63184/]քաղաքականացրել[/url]՝ նշելով, թե հայ ֆուտբոլիստը Արցախում լինելու պատճառով կարող է Ադրբեջանում ձերբակալվել, ինչը պաշտոնական Բաքուն այս հայտարարության մեջ լռության է մատնել: Բացի այդ, աչք է զարնում այն փաստը, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Մխիթարյանի հարցին, նույնիսկ այս դեպքում հայ ֆուտբոլիստի անվտանգության և չհետապնդման հստակ երաշխիքներ չի տվել՝ նշելով, որ ամեն հարց անհատապես է քննարկվում:

Նմանատիպ նյութեր