15229 դիտում
20:22 31-08-2018
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է «Ղարաբաղի» հետ խաղին Մխիթարյանի մասնակցության հավանականությանը
Այսօր Եվրոպայի լիգայի խմբային փուլի [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/31/1104202/]վիճակահանության[/url] արդյունքում Լոնդոնի «Արսենալը» նույն խմբում է ընդգրկվել ադրբեջանական «Ղարաբաղի» հետ: Բացի այս, նույն խմբում է նաև «Վորսկլան», որտեղ հանդես է գալիս հայ ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը:
Խաղացողների մասնակցությունը հարցականի տակ է Ադրբեջանում կայանալիք հանդիպումների ժամանակ, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/08/31/mkhitaryan/909954]Armsport.am[/url]-ը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիկմետ Գաջիևը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը.
«Մենք չենք ցանկանում շրջանցել ֆուտբոլային գործընթացները: Թող ակումբները որոշեն իրենց հայտացուցակները «Ղարաբաղի» հետ հանդիպման համար: Դրանից հետո կարելի է վերադառնալ այս հարցին: Եթե մեզ հետ կապվեն այդ հարցի շուրջ, ապա կքննարկենք այն»,- ասել է Գաջիևը:
Նմանատիպ նյութեր
6618 դիտում
21:26 11-05-2019
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Եվրոպայի Լիգայի եզրափակչում Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցին
2544 դիտում
20:02 27-11-2018
ՈւԵՖԱ. Չնայած ռազմական դրության հավանականությանը, «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը կկայանա
Այս բաժնից
1099 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1336 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը