Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է 482.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.62 դրամ (աճել է 1.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 627.50 դրամ (նվազել է 0.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.40 դրամ (աճել է 0.01 դրամով):