Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color]
Մայիսի 11-13-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
[img]https://st0.shamshyan.com/editor/0070795001557501473361022.jpg[/img]
[color=#CC0000]Երևան քաղաքում՝ [/color]
Մայիսի 11-ին, 12-ին, կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0000306001557501491568128.jpg[/img]