Յուրգեն Կլոպ. Սա հրաշքների շաբաթ էր, միգուցե, նման բան լինի նաև կիրակի օրը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Վուլվերհեմփթոնի» հետ խաղին: Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Սիթին» 95 միավորով գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիվերպուլը» երկրորդն է 94 միավորով:
«Այս շաբաթը լի էր հրաշքներով: Հրաշալի կլինի, եթե այս հանգստյան օրերին ևս մեկ հրաշք մեզ սպասի: Նախկինի պես չեմպիոն դառնալը դժվար է: Միակ բանը, որ կարող ենք անել՝ մեր հանդիպումը հաղթելն է:
«Բրայթոնում» վառ ֆուտբոլիստները շատ են: Ես գիտեմ, որ նրանք կանեն ամեն ինչ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում:
Երեքշաբթի ոչ միայն «Լիվերպուլի», այլ նաև ֆուտբոլի պատմության լավագույն պահերից էր: Այս պահին, սակայն, մտածում ենք միայն «Վուլվզի» հետ խաղի մասին: Պետք է պատրաստ լինենք: Սա յուրահատուկ թիմ է, դրա համար էլ 94 միավոր ունենք», ասել է Կլոպը:
Նշենք, որ ԱՊԼ-ի վերջին՝ 38-րդ տուրի հանդիպումները միաժամանակ են սկսելու, մայիսի 12-ին, Երևանի ժամանակով 18:00-ին: