2214 դիտում
09:54 10-07-2020
Ինչու «Ընդերքի մասին» օրի նագիծը հանվեց օրակարգից. պատգամավորի ու փոխնախարարի միջև ի՞նչ կապ կա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովը հուլիսի 8-ին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը: Ըստ օրինագծի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ:
Բացի այդ, նոր փոփոխության համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը կտրվի ոչ թե 50 տարով, ինչպես գործող օրենքով է, այլ 25 տարով: Եվ, ահա, երեկ՝ հուլիսի 9-ին, պետք է տեղի ունենար օրենքի երկրորդ ընթերցումը, սակայն երեկ՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որոշում կայացվեց հետաձգել հարցի քննարկումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մասնագետների մտահոգությունները:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում շան գլուխն այլ տեղ է թաղված, և պատճառներից մեկը նաև նախագծի հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի միջև անհամաձայնությունն է եղել:
Մեր տեղեկություններով՝ պատգամավորը դժգոհել է, որ այս օրենքի մշակման և ներկայացման ժամանակ հենց նա չի եղել գլխավոր դերում, և ավելին՝ նրա առաջարկներն անգամ չեն ընդունվել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ի դեպ, Գալստյանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ընկերուհին է»;
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2447 դիտում
15:32 10-05-2019
Վանեցյանի առաջարկով կառավարության օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգի մասին հարցը
1835 դիտում
16:19 20-06-2019
Քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ հատկացնելու հարցը հանվեց կառավարության նիստի օրակարգից
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը