2073 դիտում
15:58 23-05-2019
Կառավարությունն ընդունեց ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը
Կառավարությունն այսօր հավանություն տվեց ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ համակարգի ձևավորման արդյունքում կրճատվելու են հսկայական հանրային միջոցներ, ժամանակ և ստեղծվելու են փոխվերահսկելիության ապահովման մեխանիզմներ:
«Կարծում եմ, որ 2023 թվականի կառավարության որոշումների որոնման համար հենց այս շենքից հնարավոր կլինի համաժամանակյա ռեժիմով դիտարկել ՀՀ տարածքի ցանկացած անկյուն»,- ասաց Պետրոսյանը:
Հարցի վերաբերյալ առարկություններ ներկայացրեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ով ներկայացրեց, թե որն է Անշարժ գույքի կադաստրի հիմնական նպատակը: «Այն, ինչ մեր գործընկերը թվարկեց, ընկնում է քաղաքաշինության մասին օրենքի, քաղաքաշինության կոմիտեի գործառույթների վրա: Մենք այդ գործառույթը չենք կարողանում իրականացնել մի պարզ պատճառով. մենք ունենք կուտակված շատ տեղեկատվություն, այդ շերտերը մեզ մոտ կան, բայց մենք չունենք ամենակարևորը՝ կադաստր, որի վրա կարող ենք դա նստեցնել: Հիմա փոխանակ մեր գործընկերը զբաղվի իր անմիջական գործով՝ այսինքն` կադաստրի կազմակերպմամբ, մտնում է ուրիշ գերատեսչությունների դաշտ: Պարոն Ավինյան, մենք այս հարցը մի քանի անգամ քննարկել ենք, բայց չգիտես ինչու այսօր առավոտյան հայտնվեց օրակարգում»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, նշեց. «Նախ եկեք պայմանավորվենք և կոռեկտ արտահայտվենք»: Նա հետաքրքրվեց՝ արդյոք այս հարցը նախարարական կոմիտեով անցել է:
Վահագն Վերմիշյանը նշեց, որ իրենք նույն կերպ դեմ էին, քանի որ կարծում են, որ իրենց փաստարկները շատ են:
«Մեզնից կարող են կողմ լինել, դեմ լինել, այդտեղ խնդիր չկա, ողբերգություն չկա, բայց եթե նախարարական կոմիտեում հարցը քննարկվել, անցել է և դեմ չի եղել, պետք է ի գիտություն ընդունենք»,- ասաց վարչապետը և հիշեցրեց, որ նախորդ անգամ կային առարկություններ երկու մարմնի կողմից և ԱԱԾ-ին ընդհանրապես չէին հրավիրել, թեև հարցը վերաբերում էր իրենց և ժամանակ տրվեց, որ հարցերը լուծվեն:
Վարչապետի նկատեց՝ թեև Քաղաքաշինության կոմիտեն նախարարների կոմիտեի նիստում չի քվեարկում, սակայն եթե նույնիսկ քվեարկեր, կլիներ մեկ դեմ և որոշումը միևնույնն է կանցներ:
Փոխվարչապետը Տիգրան Ավինյանը նշեց, որ թեև կադաստրի քարտեզի հետ ունեն խնդիր և պետք է լուծեն, սակայն հավելեց, որ ինքը կողմ է նախաձեռնողական մոտեցմանը և կադաստրի պետական կոմիտեն նախաձեռնողական է եղել: «Մեզ պետք էր մեռյալ կետից շարժվել և այս շարժումը դրական եմ գնահատում, քանի որ ամեն անգամ պատասխանատվությունն իրար վրա գցելով, ոչ մի տեղ չենք հասնելու»,-ասաց նա:
Վարչապետը, ամփոփելով, ասաց՝ քանի որ նախագիծը կոմիտեում ընդունվել է, որոշումը կընդունեն: «Ինձ մոտ կանենք աշխատանքային քննարկում, որ հասկանանք մինչև վերջին դետալը, թե որն է հակասության պատճառը: Եթե պարզվի խնդիրը այնքան բարդ է, որ այլ որոշումով պետք է գնանք, մենք կգնանք այլ որոշումով»- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2447 դիտում
15:32 10-05-2019
Վանեցյանի առաջարկով կառավարության օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգի մասին հարցը
1182 դիտում
21:34 19-02-2015
Տավուշում կմեկնարկի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը» ծրագիրը
Այս բաժնից
745 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը