211652_close_icon
views-count7089 դիտում article-date 23:27 09-05-2019

Հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 176 կրակոց

Մայիսի 9-ին, ժամը 20:10-ից մինչև 20:20-ը Կոտայքի մարզի Արգել համայնքի տարածքում տեղակայված թվով 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 176 կրակոց: *** Մայիսի 9-ին, ժամը 20:20-ից մինչև 20:37-ն Արարատի մարզի Տափերական, Փոքր Վեդի, Լուսառատ համայնքների տարածքներում տեղակայված թվով 9 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 707 կրակոց: *** Մայիսի 9-ին, ժամը 19:47-ից մինչև 20:54-ն Արմավիրի մարզի Նոր Կեսարիա, Տալվորիկ, Վանանդ, Արգինա, Շենիկ, Բագարան, Երվանդաշատ, Կողբավան, Արտամետ համայնքների տարածքներում տեղակայված թվով 48 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 10369 կրակոց: *** Մայիսի 9-ին, ժամը 00:53-ից մինչև 01:08-ն Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան համայնքների տարածքներում տեղակայված 18 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1627 կրակոց: Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Նմանատիպ նյութեր