211652_close_icon
views-count6036 դիտում article-date 16:38 07-05-2019

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում` Մայիսի 7-ին շրջանների զգալի մասում, 8-9-ը, 11-12-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի։ [img]https://st0.shamshyan.com/editor/0529133001557225621278306.jpg[/img] Երևան քաղաքում՝ Մայիսի 7-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-9-ը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0800176001557225610248569.jpg[/img]

Նմանատիպ նյութեր