1565 դիտում
15:54 07-05-2019
Հայաստանի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ, որոնք անցկացնելու նպատակով Հայաստան էր ժամանել ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ ՉԺՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի խորհրդական Գուո Ճիծյունի (Guo Zhijun) գլխավորությամբ: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական երկխոսության և փոխայցերի, փոխգործակցության ընդլայնման և խորացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության վերաբերյալ: Մտքեր փոխանակվեցին ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների առնչությամբ:
Գոհունակություն արտահայտվեց այն փաստի կապակցությամբ, որ ընթացիկ տարում դրական զարգացումներ են նախանշվել հայկական գինեգործական արտադրանքի չինական շուկա դուրս գալու, ինչպես նաև՝ փոքր և միջին գործարարության ոլորտում Չինաստանից Հայաստան մասնավոր ներդրումների ուղղությամբ, որին նպաստել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավումը:
ՉԺՀ պատվիրակությունը նաև հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ հարկ է կողմերի միջև այս տարի քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում ծրագրված փոխայցերի և միջոցառումների շրջանակներում հավելյալ ջանքեր գործադրել հայ-չինական համագործակցության ողջ համալիրի առաջխաղացումն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
3171 դիտում
23:30 08-08-2017
Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
3625 դիտում
13:47 27-03-2018
Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Այս բաժնից
664 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
553 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
766 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am