211652_close_icon
views-count690 դիտում article-date 16:05 07-05-2019

Հետախուզվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվեց

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մայիսի 6-ին, ժամը 09.00-ին, Երևան քաղաքի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 42-ամյա Դավիթ Հ.-ն, որը ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր