Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է 481.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.54 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.80 դրամ (աճել է 2.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 630.68 դրամ (աճել է 5.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.39 դրամ (աճել է 0.04 դրամով):