211652_close_icon
views-count3710 դիտում article-date 17:54 06-05-2019

Պեպ Գվարդիոլա. Միայն երկու թիմ կային, որոնց որպես մարզիչ հանդիպելիս, հիացմունք եմ հայտնել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի չեմպիոնի համար պայքարին: «Մրցակիցների մակարդակով սա աշխարհի ամենաբարդ լիգան է, դրանում կասկած չկա: Այնպես որ այստեղ գագաթին լինելը անհավանական բան է: Մրցանակը միայն մեկին կտրվի, իսկ մյուսը հիասթափվելու է: Այս փուլում՝ մրցաշարի ավարտից 2 տուր առաջ ունենք 92 միավոր, սա նախորդ տարվա 100 միավորանոց մրցաշրջանից հետո. ես երբեք այսպիսի բավարարվածություն չեմ զգացել որպես մարզիչ: Պետք է գովեստի խոսքեր ասել, թե ինչպիսի հզոր մրցակից ունենք: Ես իմ մարզչական կարիերայի ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ փայլուն թիմերի հետ, սակայն միայն երկուսն են եղել, որոնք իմ մոտ վաու-էֆեկտ են թողել: Առաջինը Լուիս Էնրիկեի «Բարսելոնան» էր՝ Նեյմարով, Մեսիով և Սուարեսով առջևի գծում: Երկրորդը՝ ներկայիս «Լիվերպուլն» է: Կարծում եմ, սա երկու լավագույն թիմերն են, որոնց ես հանդիպել եմ որպես մարզիչ», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր