Հանրապետության նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/06/1124083/]առնչությամբ[/url], որը տասնյակ մարդկանց կյանք է խլել:
Նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում: