211652_close_icon
views-count1298 դիտում article-date 10:49 06-05-2019

Հանրապետության նախագահի նստավայրի դարպասներն ավելի երկար բաց կմնան այցելուների համար

Մայիսի 1-ից փոփոխվել են Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ու այնտեղից ելքի ժամերը: Այսուհետ, նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային, ինչպես նաև շաբաթ օրերին բաց կլինեն ժամը 18:00-22:00–ն, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-22:00-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի բացօթյա տարածք և հարակից այգի: Պատվո պահակախմբի հերթափոխությունը, որն ուղեկցվում է հանդիսավոր արարողությամբ, կմնա անփոփոխ և տեղի կունենա շաբաթ օրերին ժամը 18:00-ին, 19:00-ին և 20:00-ին, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-ին, 13:00-ին և 14:00-ին:

Նմանատիպ նյութեր