59554 դիտում
21:39 15-08-2017
Հիվանդանոց տեղափոխված 18-ամյա ուսանողը հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել «Դայմոնդ» սրճարանի մենեջերն ու անվտանգության աշխատակիցները
Երեկ՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում «քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա:
Հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության կենտրոնական բաժին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աբովյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ, 18-ամյա Հրայր Չալաբյանն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ նույն օրը, ժամը 00:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում գտնվող Դայմոնդ սրճարանում ծեծի է ենթարկվել սրճարանի մենեջերի և անվտանգության ծառայողների կողմից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Չալաբյանը սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1861 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)