3539 դիտում
22:35 05-05-2019
Անգլիա. «Արսենալը» բաց թողեց հաղթանակը և գործնականում զրկվեց թոփ-4-ում հայտնվելու հնարավորությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Բրայթոնին»՝ 1:1:
Նշենք, որ վերջին 4 խաղում լոնդոնցիները իրենցից ավելի ցածր տեղեր զբաղեցնող թիմերի հետ խաղերում ընդամենը 1 միավոր վաստակեցին:
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեից բացեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին Բրեն Մարեյը նույնպես 11-մետրանոցից դարձավ գոլի հեղինակ:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 77-րդ րոպեին:
Այսպիսով, այս հանդիպումից հետո «Արսենալը» 67 միավորով 5-րդն է ու գործնականում զրկվեց առաջին քառյակում տեղ զբաղեցնելու հնարավորությունից: 4-րդ տեղ գրավելու համար թիմը վերջին տուրում պետք է հաղթի նվազագույնը 7 գնդակի առավելությամբ, իսկ «Տոտենհեմը» պարտվի:
«Չելսին» 71 միավորով 3-րդն է, իսկ «Տոտենհեմը» 70 միավորվ 4-րդ հորիզոնականում է:
Նշենք, որ խաղից հետո «Արսենալի» երկրպագուներին հրաժեշտ տվեց թիմի երկար տարիների կիսապաշտպան Արոն Ռեմզին, որը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Յուվենտուս»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5087 դիտում
22:35 28-10-2018
Անգլիա. «Արսենալը» բաց թողեց հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4098 դիտում
17:01 02-10-2016
Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5302 դիտում
21:08 05-11-2016
Անգլիա. «Մանչեսթեր Սիթին» վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
808 դիտում
11:12 21-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 21-ին Հայաստանն ունի 5 մասնակից