211652_close_icon
views-count45315 դիտում article-date 17:07 05-05-2019

Լարված իրավիճակ Լոռու մարզում ալավերդցիները փակել են միջպետական ճանապարհը. ժամանել է Կապի նախարար Հակոբ Արշակյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 4-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաք է ժամանել Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի բնակիչները ճանապարհը փակել էին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ալավերդի քաղաքի ճանապարահների շինարարական աշխատանքների ավարտը արագացվի: Նախարարը տեղում հանդիպել է ալավերդցիներին, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով. «Արդեն եղանակները տաքացել են և մեքենաների գնալուց հետ փոշին ամպի պես կանգնում է և հնարավոր չի լինում տան պատուհաննեը բացել և դուրս գալ տներից: Բացի այդ, ժամը 18-ից հետո Բագրատաշենից արդեն թույլատրվում է մեծ բեռնատարներին անցնել քաղաքի միջով, ինչը վնասում է նաև քաղաքի ասֆալտը: Կան բեռնատարի վարորդներ, ովքեր նախընտրում են քաղաքի բարեկարգ ճանապարհով երթևեկել և տուգանվել դրա համար, քան անցնել կիսակառույց ճանապարհով և վնասել մեքենան»: Հ. Արշակյանը լսեց բոլոր բողոքները և ասաց, որ ճանապարհի շինարարությունը ավարտին կհասցվի հաջորդ տարվա վերջին: Տեղում էին նաև AAB ընկերության աշխատակիցները, ովքեր ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացնում: AAB ընկերության գլխավոր ինժեները խոստացավ, որ ընկերությունն իր ամբողջ ներուժը կդնի, որպեսզի մինչև սեպտեմբեր ամիս ավարտին հասցնի քաղաքի միջով անցնող հատվածի աշխատանքերը: Նախարար Հ. Արշակյանը շեշտեց նաև, որ անպայման գալու է ճանապարհի բացմանը, թեև ինքը չի լինելու Կապի նախարար, այլ Արդյունաբերության նախարար, բայց գալու է ամեն դեպքում: Նա նաև խոստացավ, որ գրավոր դիմումով կդիմի ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որպեսզի Ալավերդու տարածքով մեծ բեռնատարների մուտքը արգելափակեն մինչև ճանապարհի կառուցման ավարտը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/22/1122903/?fbclid=IwAR2sQHcwsLqlKLXSHZ9WlgJoy90T92PsRB0K1QrRVN227pCoNcE-YuMqjzo]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, 6 ամսից ավելի է՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ճանապարհները գտնվում են անբարեկարգ ու անմխիթար վիճակում։ Ամիսներ առաջ Մ6 գլխավոր ավտոճանապարհը վերանորոգելու նպատակով «AAB» ՍՊԸ-ն ասֆալտի վերին շերտը հեռացրեց և դադարեցրեց աշխատանքները։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ընկերությունը իր այդ քայլը պատճառաբանում է նրանով, որ նախկինում կատարվել են սխալ կոմունիկացիաներ և ոչ ճիշտ նախագծային հաշվարկ, ինչի հետևանքով էլ իրենք դադարեցնում են վերանորոգման աշխատանքները։ Այժմ ընկերությունը նախագծում փոփոխություններ է կատարել, ինչպես նաև փոխվել է գլխավոր ինժեները։ ֆոտոլրագրողի հետ զրույցում ալավերդցիներն ասում էին. «Եթե կարճ ժամանակում ասֆալտապատման, ճանապարհների բարեկարգման, այդ թվում՝ երթևեկությունը կարգավորող նշանների տեղադրման հարցը չլուծվի, դիմելու ենք «Գինես»-ին, որպեսզի Ալավերդին գրանցեն Գինեսի գրքում, քանի որ, ինչպես Սասնա էպոսում է, երկնքի աստղերին հաշիվ կա, Ալավերդու փոսերին հաշիվ չկա, իսկ կապի և տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանն էլ խոստանում էր, որ ունենալու ենք եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհ, մինչդեռ քանդված ճանապարհն այնքան երկար է, որ ծայրը չի երևում ու հույս էլ չունենք, որ մոտակա ամիսներին աշխատանքները կվերսկսվեն»։ Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր