127383 դիտում
14:50 12-04-2018
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արագածոտնի մարզում. Ուջան գյուղում քաղաքացիները փակել են ճանապարհը. պահանջում են վարչապետի և կապի նախարարի պաշտոնակատարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 40 րոպեից ավելի է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում 200-ից ավելի քաղաքացիներ փակել են ճանապարհը և երթևեկությունը կաթվածահար է եղել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի փակման պատճառը կայանում է նրանում, որ բեռնատար վարորդները բողոքում են կապի և տրանսպորտի նախարարությունից, քանի որ արդեն մի քանի օր է, նախարարության աշխատակիցները խոշոր չափի վարչական պատասխանատվության են ենթարկում բեռնատարների այն վարորդներին, ովքեր ավտոմեքենան թույլատրելի քաշից ավելի բեռ են բարձում։
Այս պահին ճանապարհը փակած անձանց հետ բանակցում են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը, Աշխատարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-ին վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին, հակառակ դեպքում սպառնում են ճանապարհը չբացել, անգամ գիշերը նստացույց անել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ակցիայի մասնակիցների մեջ կան նաև քաղաքացիներ, ովքեր գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ և անհոդաբաշխ արտահայտություններ են անում միմյանց նկատմամբ։ Բանը հասավ անգամ նրան, որ սկսեցին միմյանց հասցեին վիրավորանքներ տալ և միայն ոստիկանների միջամտության արդյունքում ծեծկռտուքը կանխվեց։
***
16։40
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ակցիայի մասնակիցներին հանդիպեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարի տեղակալը և բանակցությունների արդյունքում, որին մասնակցում էին նաև Արագածոտնի ոստիկանապետ Լ. Յազիչյանն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-ին վաշտի հրամանատար Գ. Վարդանյանը, բողոքի ակցիան դադարեցվեց և ճանապարհը բացեցին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15553 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35804 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց