Հունաստանում ավտոմեքենան բախվել է գնացքին. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունաստանում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 2 հոգի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Տրիֆոլո համայնքի տարածքում բախվել են գնացքն ու ավտոմեքենան:
Բախման հետևանքով կա 2 զոհ:
Նշվում է, որ 54-ամյա վարորդը մեքենայով փորձել է հատել երկաթգիծը, սակայն չի հասցրել: Գնացքը մեծ արագությամբ բախվել է մեքենային ու քարշ տվել գծերով մի քանի հարյուր մետր:
Ավտովթարի հետևանքով մահացել է վարորդն ու նրա 74-ամյա ուղևորուհին: