Վայոց ձորում գործի են դրվել հակակարկտային կայանքները
Մայիսի 4-ին, ժամը ժամը 19:06-ից 19:45-ը Վայոց Ձորի մարզի Գետափ, Աղավնաձոր, Մոզրով, Արենի, Ռինդ համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1646 կրակոց: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: