2657 դիտում
13:47 04-05-2019
Վարչապետը ծանոթացել է «Արարատ Գրուպ» ջրերի գործարանի ներդրումային ծրագրերին. ընկերության արտադրանքի 80%-ն արտահանվում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի «Արարատ Գրուպ» ջրերի գործարան` ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Վարչապետին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է ջուր, հանքային ջուր և քաղցրահամ գազավորված ըմպելիքներ: 2007 թվականից մինչ օրս գործարանում կատարվել է 40 մլն դոլարի ներդրում, այն ակտիվ գործունեության փուլ է մտել 2014 թվականից: Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, Չինաստան և Ռուսաստանի Դաշնություն:
Նշվել է, որ մինչ 2020 թվականը նախատեսում են ներդրումային ծրագրի շրջանակում ընդլայնել գործարանը և արտադրել նաև գարեջուր: Նոր հոսքագծերի ավելացման արդյունքում նախատեսվում է ավելացնել նաև աշխատատեղերի թիվը. ներկայիս 100-ի փոխարեն այդ թիվը կհասցվի 300-350-ի:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է ընկերության զարգացման ծրագրերը և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
1562 դիտում
17:36 11-04-2016
Վարչապետը ծանոթացել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ ԻնգրեդիենթսAG» ընկերության ներդրումային ծրագրերին
10224 դիտում
18:37 19-06-2017
Վարչապետը ծանոթացել է Սամվել Ալեքսանյանի ընկերության ներդրումային նոր ծրագրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2257 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
709 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
655 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի