1991 դիտում
09:43 04-05-2019
ԱԳՆ-ն տարօրինակ մեսիջ է ուղարկել ԵՄ-ին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ԵՄ-ն Հայաստանին առաջարկել էր տրամադրել բարձրակարգ խորհրդատուներ, որոնք պետք է աշխատեին նախարարություններում որպես խորհրդականներ, և ապահովեին ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման ընթացքը: Եվրոպական այս կառույցի ներկայացուցիչները հասկացել են, որ գործող իշխանությունները չունեն համապատասխան կադրեր, փորձ և ոլորտի վերաբերյալ պատշաճ գիտելիքներ ու ռեսուրս համաձայնագիրը տեղից շարժելու համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ չնայած Բրյուսել կատարած առաջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է այդ առաջարկության հետ, շնորհակալություն հայտնել ԵՄ-ին նման նախաձեռնության համար, ու նրանք էլ իրենց հերթին սկսել էին այդ գործընթացի իրականացմանն ուղղված քայլեր իրականացնել, այդուամենայնիվ, այս ամիսների ընթացքում, ըստ ամենայնի, վախենալով ռուսական կողմի դիրքորոշումներից ու մոտեցումներից, արտգործնախարարության մակարդակով ԵՄ-ին մեսիջ են ուղարկել, որ այդ առաջարկի կարիքն այլևս չկա: Բրյուսելում այս ամենից ոչ միայն տարակուսել են, այլ նաև բավականին նյարդայնացել ու իրենց դժգոհությունն են հայտնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
910 դիտում
08:58 13-02-2024
Ի՞նչ «մեսիջ» էր Նիկոլ Փաշինյանն ուղարկել իրավապահներին. «Փաստ»
4443 դիտում
23:00 26-03-2015
Տարօրինակ հարցազրույց՝ տարօրինակ «բոսի» հետ. տեսանյութ
2099 դիտում
13:55 17-09-2019
Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
439 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
418 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»