1802 դիտում
22:50 03-05-2019
Դեսպան Սմբատյանի հանդիպումը Հայաստանում Գերմանական տնտեսական միության անդամների հետ
Մայիսի 3-ին Հայաստանում Գերմանական տնտեսական միության (Deutsche Wirtschafts Verband, DWV) կողմից կազմակերպված բիզնես-հանդիպմանը Միության նախագահության հրավերով ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Երևանում հանդես եկավ զեկույցով:
Բացման խոսքով հանդես եկան նաև վարչական խորհրդի նախագահ Հասնի Կոսեյանը (Hasni Kosejian) և գործադիր տնօրեն Դիթմար Շթիլը (Dietmar Stiel): Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կլաուս Վենդելբերգերը (Klaus Wendelberger):
Դեսպանն անդրադարձավ հայ-գերմանական դինամիկ զարգացող քաղաքական, տնտեսական հարաբերություններին, մասնավորապես, 2018թ. այդ ոլորտում գրանցված աճին, ինչպես նաև հակիրճ ներկայացրեց հայ-գերմանական գիտակրթական մշակութային հարաբերությունները:
Աշոտ Սմբատյանն անդրադարձ կատարեց նաև Թավշյա հեղափոխությունից հետո երկրում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումների ֆոնին Գերմանիայում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճին՝ կարևորելով հատկապես ՏՏ, գյուղատնտեսության, գիտակրթական ոլորտները և ընդգծելով զբոսաշրջության ոլորտում կտրուկ աճը:
Հանդիպմանը, որին մասնակցում էին DWV մի շարք խոշոր անդամ ընկերությունների ներկայացուցիչները, քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործնական ուղիները, անդրադարձ կատարվեց փոխշահավետ համագործակցությանը ամենատարբեր ոլորտներում:
Զեկույցից հետո դեսպանը պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին:
Տեղեկանք. Հայաստանում գերմանական տնտեսական միության նպատակն է երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև բիզնես և տնտեսական կապերի հաստատումն ու խորացումը, գերմանական շուկայում հայաստանյան ընկերությունների ներկայացվածության ընդլայնումը: Այն միավորում է ավելի քան յոթ տասնյակ հայկական և գերմանական ընկերություններ: Անդամների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. https://bit.ly/2IXsTvQ :
Նմանատիպ նյութեր
956 դիտում
14:37 06-07-2015
Դեսպան Սմբատյանի դասախոսությունը Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության ներկայացուցիչների առջև
Այս բաժնից
1258 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
775 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել
904 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ