211652_close_icon
views-count1847 դիտում article-date 23:23 03-05-2019

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը հյուրընկալել է գերմանացի հայտնի վիրաբույժ և բարերար Հոլգեր Լիսթլին

Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վիրաբույժ Անդրանիկ Ալեքսանյանի և Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի հրավերով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում էր Գերմանիայի Ուլմ համալսարանական կլինիկայի հայտնի վիրաբույժ և բարերար Հոլգեր Լիսթլը: Վիրաբույժը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում անցկացրել է կոնֆերանս, որի ժամանակ խոսել է վերքերի բուժման համար նախատեսված սարքավորումների և դրանց կիրառման նրբությունների մասին, որոնցից և նվիրել է հիվանդանոցին: Հոլգեր Լիսթլը շրջել է համալսարանական հիվանդանոցով, ծանոթացել է օրերս բացված Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնին և տարվող աշխատանքներին: Նշենք, որ Հոլգեր Լիսթլը ոչ միայն հայտնի վիրաբույժ է, այլև բարերար, ով մեծ ներդրում է ունեցել նաև Աֆրիկայի հիվանդանոցներից մեկի վերանորոգման համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր