211652_close_icon
views-count2602 դիտում article-date 16:23 03-05-2019

«Արսենալը» դատապարտել է «Վալենսիայի» երկրպագուների պահվածքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալը« հանդես է եկել հայտարարությամբ՝ «Վալենսիայի» երկրպագուների վերաբերյալ, որոնք Լոնդոնում Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում (3:1) նացիստական ժեստ են ցուցադրել և կապիկների տեսք ցույց տվել: «Մենք «Վալենսիայի» հետ աշխատում ենք այս հարցում: Մենք խստագույնս դատապարտում ենք նման վարքագիծը: Ֆուտբոլային հանրության շրջանում նման երևույթներին տեղ չկա: Մենք շարունակելու ենք աջակցել երկրպագուներին, որոնք հայտնում են նմանատիպ միջադեպերի մասին և վկայություններ են ներկայացնում, որոնց մենք ընթացք ենք տալու», նշված է հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր