211652_close_icon
views-count5606 դիտում article-date 16:10 03-05-2019

Երևանում կորած լեհ զբոսաշրջիկին գտել է մի քաղաքացի և զանգահարել դեսպանատուն

Երևանում [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/03/1123874/]անհետ կորած[/url] լեհ զբոսաշրջիկը հայտնաբերվել է: Նրան գտել է Լեհաստանի դեսպանատան տարածած հայտարարությունը տեսած քաղաքացիներից մեկը՝ Վարդան Մովսիսյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Լեհաստանի քաղաքացու հետ և կից գրառում է կատարել: «Ինչպես գիտեք կորել էր Լեհաստանի քաղաքացի. պատահաբար տեսա, զանգեցի Լեհաստանի դեսպանատուն, խոսեց, ամեն ինչ ընկավ իրա տեղը. հետո դեսպանատնից հետ զանգեցին մի քանի րոպեից. հարցուփորձ արեցին, թե ում հետ էր.ասեցի նորմալ մեքենա, մաքուր վարորդ էր, կարգին մարդու տպավորություն թողեց: Դեսպանի օգնականը՝ Աննա անունով, ինձ պատասխանում է. -Դուք բոլորդ եք կարգին մարդիկ ինքը ընդհանուր բոլոր #ՀՀհպարտքաղաքացիների մասին էր ասում»: Հիշեցնենք, որ Լեհաստանի դեսպանատունն այսօր ահազանգել էր, որ լեհ զբոսաշրջիկը, հյուրանոցում թողնելով բջջային հեռախոսը, անհետ կորել է:

Նմանատիպ նյութեր