ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու Հայաստան ժամանած լեհ զբոսաշրջիկին
Անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու Հայաստան ժամանած լեհ զբոսաշրջիկին: Այս մասին նշվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Զբոսաշրջիկը Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Սույն թվականի ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երևան հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ, և մինչ օրս նրա մասին որևէ տեղեկություն չկա: Դանիել Օվչարեկն իր բջջային հեռախոսը թողել է հյուրանոցի սենյակում: Նրա գտնվելու վայրը պարզելու գործում կարող են օգտակար լինել Հայաստան այցի ժամանակ արված լուսանկարները:
Հնարավոր է, որ լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը լինի վարորդը, ում հետ Դանիելը ճանապարհորդել է Հայաստանում: Դանիելին բնութագրող առանձնահատկություններից է այն, որ նրա աջ ոտքը կաղում է: Զբոսաշրջիկի վերաբերյալ ցանկացած տեղեկության դեպքում դեսպանությունից խնդրում են անհապաղ կապ հաստատել իրենց հետ՝
զանգահարելով +374 91426885 հեռախոսահամարին: