5609 դիտում
16:10 03-05-2019
Երևանում կորած լեհ զբոսաշրջիկին գտել է մի քաղաքացի և զանգահարել դեսպանատուն
Երևանում [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/03/1123874/]անհետ կորած[/url] լեհ զբոսաշրջիկը հայտնաբերվել է: Նրան գտել է Լեհաստանի դեսպանատան տարածած հայտարարությունը տեսած քաղաքացիներից մեկը՝ Վարդան Մովսիսյանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Լեհաստանի քաղաքացու հետ և կից գրառում է կատարել:
«Ինչպես գիտեք կորել էր Լեհաստանի քաղաքացի. պատահաբար տեսա, զանգեցի Լեհաստանի դեսպանատուն, խոսեց, ամեն ինչ ընկավ իրա տեղը. հետո դեսպանատնից հետ զանգեցին մի քանի րոպեից. հարցուփորձ արեցին, թե ում հետ էր.ասեցի նորմալ մեքենա, մաքուր վարորդ էր, կարգին մարդու տպավորություն թողեց: Դեսպանի օգնականը՝ Աննա անունով, ինձ պատասխանում է.
-Դուք բոլորդ եք կարգին մարդիկ
ինքը ընդհանուր բոլոր #ՀՀհպարտքաղաքացիների մասին էր ասում»:
Հիշեցնենք, որ Լեհաստանի դեսպանատունն այսօր ահազանգել էր, որ լեհ զբոսաշրջիկը, հյուրանոցում թողնելով բջջային հեռախոսը, անհետ կորել է:
Նմանատիպ նյութեր
4125 դիտում
11:38 03-05-2019
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու Հայաստան ժամանած լեհ զբոսաշրջիկին
23063 դիտում
01:28 15-08-2022
Պայթյունից հետո անհետ կորած համարվող 6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի
Այս բաժնից
670 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
499 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
613 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ