211652_close_icon
views-count5448 դիտում article-date 22:57 02-05-2019

«Մի արեք տղերք, Ձեր գլխին մի սարքեք». Ի՞նչու է թաքցնում ՔՈ անդամ Սուրեն Սահակյանը, որ լոմբարդային պայքարի հիմնական նպատակը սեփական գրավատան շահերը պաշտպանելն է

Վերջին օրերին «Քաղաքացու որոշում» կուսակցության և հատկապես ՔՈ գործադիր մարմնի քարտուղար և հիմնադիր անդամ Սուրեն Սահակյանի կողմից իրականացված որոշ գործողություններ, ստիպեցին ակամայից վերհիշել մի քանի դրվագ նրաց մասնակցությամբ, որն ամբողջացնում է ՔՈ-ականների և Սուրենի մասին պատկերացումները: Ներքոնշյալ կուսակցության անդամներն ի դեմս Սուրեն Սահակյանի, ԲՀԿ-ին հիմնազուրկ մեղադրում են Գագիկ Ծառուկյանի շահը ԱԺ-ում սպասարկելու մեջ, միչդեռ ընդամենը երեկ պարզվեց, որ չգիտես ինչ ճանապարհով իրենց կուսակից հիմանդիր անդամին Մարգարյան- Հալաբյան խաչմերուկում տրամադրվում է սրճարանի տարածքը: Պարզվում է այսքանով չեն սահմանափակվում: Կհիշեք վերջերս քննարկվում էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր նախագիծը, որով գրավատները պետք է վճարեին 6 մլն դրամ պետտուրք նախկին 100.000 դրամի փոխարեն, իսկ տարադրամի փոխանակման կետերը պետք է վճարեին 3 մլն դրամ 50,000 դրամի փոխարեն: Այս օրինագիծը որոշակի դժգոհություններ առաջացրեց այդ ոլոտում գործունեություն ծավալողների՝ տնտեսվարողների շրջանում, իսկ ուշագրավն այն է, որ այս լոմբարդային շարժման ակտիվիստներից էր նաև Սուրենը Սահակյան, ով հանդես էր գալիս իբրև մտահոգ քաղաքացի, ով անգամ այս պայքարի գործում ներառել էր ՔՈ կուսակցությունը և հայտարարություն էին տարածել կուսակցության անունից, թե սա ֆինանսական ոլորտում մի խմբի շահերի հաշվին մյուսների շահերի սպասարկման խնդիր է: Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ չկա այս ամենի մեջ մինչև այն պահը, երբ բացահայտվում է, որ նույն Սուրեն Սահակյանը, ով իր ղեկավարած կուսակցության հետ միասին լծվել էր այդ օրինագծի դեմ պայքարին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ունի սեփական գրավատունը, որին կից կա նաև գեղեցկության սրահ, որը ևս պատկանում է Սուրենին և իր եղբայրներին (նկարները կից): ՈՒ հենց այստեղ կինոն վերջանում է: Քանզի ստացվում է, որ մեկ անձի շահերը սպասարկելը անընդունելի համարող, դրա դեմ պայքարող Սուրեն Սահակյանը, հարազատ կուսակցության ողջ ներուժը կենտրոնացրել էր սեփական շահերը սպասարկող գործընթացի մեջ: Այնքան պրիմիտիվ են գործում ՔՈ անդամները, որ ցանկացած քայլափոխի նրանց կարելի է ներկայացնել մի իրավիճակ, որում իրենց գործողություններն ու ասածները ուղղակի հակասում են իրար: Ստացվում է, որ ցանկացած պրոցես, որին մասնակցություն է ունենում ՔՈ կուսակցությունը, բխում է կուսակցության անդամներից ոմանց նեղ անձնական շահերից: Մեկը սրճարան է ուզում կառուցի հանրային այգում, մյուսը իր գրավատունն է պաշտպանում պետտուրքից և այս նպատակներին հասնելու համար, ՔՈ անդամներն օգտագործում են իրենց կուսակցությունը՝ քաղաքական երանգներ տալով իրենց պայքարին, մինչդեռ իրականում ամեն ինչ ավելի քան պարզ է՝ անձնական շահ:Եվ այս երիտասրդներն են փորձում խոսել օրինականությունից, ապօրինի ձեռնարկատիրությունից: Մի արեք տղերք, Ձեր գլխին մի սարքեք... [b]Սևակ Մուրադյան [/b]

Նմանատիպ նյութեր