211652_close_icon
views-count78105 դիտում article-date 21:30 02-05-2019

Արտակարգ դեպք Վանաձորում. Բազումի ոստիկանները խուլիգանության պահին զինաթափել են 23–ամյա երիտասարդին. հնչել է կրակոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով մի քաղաքացու իր վարած BMW մակնիշի 96 GC 777 համարանիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Բազումի բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բազումի ոստիկանները և ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի մոտ նկատել են, որ այդ քաղաքացին ձեռքը վեր պարզած կրակոց է արձակում: Բազումի ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են ճիշտ և գրագետ ձևով վնասազերծել այդ քաղաքացուն, ինչի շնորհիվ հետագա կրակոցների արձակումը դադարել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ, 23-ամյա Արմեն Խարատյանն է, ում անձնական խուզարկությամբ աջ գոտկատեղից հայտնաբերվել է ատրճանակը: Արդեն ոստիկանությունում առյուծ կտրած՝ կրակոց արձակած երիտասարդը խոստովանել է, որ ատրճանակը գնել է 1 տարի առաջ, երբ ինքը գտնվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում և այն գնել է Մոսկվա քաղաքում: Կրակոցի արդյունքում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վերջինս ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքը կրակոց է արձակել, քանի որ, երբ եկել է նշված վայր, նկատել է, որ հոր շուրջը խմբված անձինք կան ու ենթադրել է, որ այդ անձինք հոր հետ վիճաբանում են ու ինքը խառնված, իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել ու եթե ոստիկանները օպերատիվ ձևով իրեն չզինաթափեին, ապա հնարավոր է՝ նա անկանոն կրակոցներ արձակեր ու քաղաքացիներ տուժեին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակողի հայրը մասնավոր տաքսի ծառայությունում է աշխատում: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ատրճանակը հետաքննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջին տարիներին ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նախկին մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի, ներկայիս ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի և ոստիկանության Բազումի բաժնի ներկայիս պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ բազմաթիվ նմանատիպ դեպքեր են կանխվել, բազմաթիվ դեպքեր էլ բացահայտվել են և որ ամենակարևորն է ՝ հայտնաբերվել է մեծ թվով զենք-զինամթերք, որոնք քաղաքացիներն ապօրինի պահել էին իրենց մոտ: Եղել են նաև դեպքեր, երբ մարզի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացիները ինքնակամ ոստիկաններին են ներկայացրել իրենց մոտ պահվող ապօրինի զենք- զինմթերք ու ռազմամթերք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր