211652_close_icon
views-count34307 դիտում article-date 15:02 02-05-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու ԿԱՄԱԶ-ը. կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկները և ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 35 TM 935 համարանիշի և Կամազ-5511 մակնիշի K 665 УУ 196 RUS համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» Բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-իդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորութամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր