211652_close_icon

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ

views-count2737 դիտում article-date 14:18 02-05-2019
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 2-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն՝ մայիսի 3-ին ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին: Խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հանրապետության նախագահը՝ քննարկման ներկայացնելով «Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր