36889 դիտում
14:44 16-06-2016
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են մարդատար և բեռնատար ГАЗель-ներն ու իրանցիների ֆուրերը. վարորդներից մեկը եղել է 1-ին կարգի խմած. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Գայի պողոտայի և Բաղյան-Հովհաննիսան փողոցների խաչմերուկում բախվել են 24-ամյա Գևորգ Սահակյանի վարած ГАЗ 2105 մակնիշի 15ՕՍ 221 համարանիշի, 49-ամյա Արթուր Հակոբյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 1669 Տ համարանիշի, և Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացիների բեռնատար` Իվեկո և Ինտերնաշ մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգու, ովքեր եղել են թիվ 58 երթուղին սպասարկող ГАЗель-ի ուղևորները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Վահան Առաքելյանն ու Արշակ Առաքելյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ԻնգոԱրմենիա ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի Պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Տեղում վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ բեռնատարի վարորդներից մեկը եղել է «կոկոնը տաքացրած»: Խմածության աստիճանը եղել է 1-ին կարգի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատարի վարորդների և վիրավորների ինքնությունը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Նոր Նորք վարչական շրջանի կոմունալ բաժնի ծառայողները:
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել են պարսիկ վարորդները, ովքեր իրենց դնելով Շումախերի տեղը` մրցավազքի էին դուրս եկել, սակայն «ողջագուրվեցին միմյանց»:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+